Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Չավարտվող պատերազմի մեկ տարին. հետևություններ արվա՞ծ են․ քննարկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Պուտինը ինքն էր իր ձեռքով գրել էն պայմանագիրը, որը նոյեմբերի 9-ին դրվել էր սեղանին»,-ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Նրա խոսքով՝  Ռուսաստանում երբ  իշխանության է եկել Վլադիմիր Պուտինը, արդեն սկսվել էր  ռուս-ադրբեջանական  նոր համագործակցություն և Հայաստանը չի ձեռնարկել անհրաժեշտ հակաքայլերը։

 Այնուամենայնիվ, եթե պատրաստ լինեինք, ըստ նրա, պատերազմ չէր լինի։

Իսկ, թե ինչու մենք պատրաստ չէինք,  Հրանուշ Խառատյանի կարծիքով  չկար ճկուն ծրագիր, իսկ մեր իշխանությունը համահայկական օրակարգ չձևավորեց․ «Բազմիցս խոսվել է խաղաղապահների մուտքի մասին, բազմիցս բարձրաձայնվել է, որ մի երկիր չի կարող այդ առաքելությունը կատարել, արդյունքում մենք հանգեցինք դրան, բազմիցս խոսվել է, որ միայն մեկ երկրի միջնորդությամբ խնդիրը չի կարող լուծվել և միշտ օրակարգում մրցակցում էին Թուրքիան և Ռուսաստանը, բազմիցս քննարկել ենք, որ դա պետք է կանխվի, բայց ի վերջո դրան եկանք, այսինքն կարծում եմ, որ մենք ներքուստ և մտավոր պատրաստ չէինք»։

Քննարկմանը քաղաքագետ Հակոբ Բադալյանը անդրադարձավ նաև Էրդողանի հայտարարություններին՝  Զանգեզուրի միջանցքի մասին։

Ըստ Բադալյանի՝ մենք չենք կարող օպտիմալ եզրահանգումների գալ, քանի որ երբ Էրդողանը խոսում է միջանցքի մասին, դա Ռուսաստանի դեմ է։

«Ռուսաստանը կհամաձայնի միջանցքին, եթե այն վերահսկի հենց ինքը»,- հավելեց բանախոսը։

Մանրամասները տեսանյութում։