Բացել լրահոսը Փակել լրահոսը
73688_b
A A
Պաշտոնական

Մարալիկում այրվել է մոտ 25 հակ անասնակեր

Սեպտեմբերի 26-ին, ժամը 16։25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի 1-ին թաղամասի շենքերից մեկի հետնամասում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:41-ին, մարվել՝ 16:53-ին։ Այրվել է մոտ 25 հակ անասնակեր։