Բացել լրահոսը Փակել լրահոսը
քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Երկու անձ կալանավորվել է՝ կողոպուտ կատարելու մեղադրանքով․ ՔԿ

2021թ. սեպտեմբերի 18-ին, ժամը՝ 18:50-ին, Արարատի մարզի Մրգավան համայնքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:25-ի սահմաններում, փախցրել են իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուքնում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել վերջիններիս կողմից մեկ այլ հանցագործություն կատարելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 2021թ. օգոստոսի 31-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում նույն անձինք փախցրել են ևս մեկ ավտոմեքենա:

Դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել են քրեական գործեր:

Որոշում է կայացվել՝ հիշյալ քրեական գործերը  մեկ վարույթում միացնելու և նախաքննություն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում համատեղ կատարելու մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ մյուսին՝  176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

ՀՀ քննչական կոմիտեիտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին