Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

Ժոզե Էմբալոյի միակ գոլը «Ալաշկերտին» դարձրեց եռակի Սուպերգավաթակիր (տեսանյութ)

Երևանի «Ալաշկերտը» Հայաստանի չեմպիոնի կոչմանն ավելացրեց նաև Սուպերգավաթակրի կոչումը:

Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի խաղում այսօր ալաշկերտցիները հանդիպեցին Հայաստանի այս տարվա գավաթակիր Երևանի «Արարատի» հետ:

Խաղի ելքը վճռեց 55-րդ րոպեին չեմպիոնի պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալոյի գլխով խփած միակ գոլը:

Այդպիսով, «Ալաշկերտը» երրորդ անգամ տիրեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին: Այն ալաշկերտցիների ավագ Արտակ Գրիգորյանին հանձնեց հենց Տոնոյանի որդին: