Բացել լրահոսը Փակել լրահոսը
242677995_227810306031812_6123872191435308138_n
A A
Պաշտոնական

Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն տեղեկացնում է, որ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Որոնումներ այսօր չեն իրականացվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1670 աճյուն։