Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի ընդլայնմամբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յակուբու Սանտուրակի Սուլեյմանը (նստավայրը՝ Թեհրան):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և վստահություն հայտնել, որ նա իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախագահական ինստիտուտը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել համագործակցության խորացմանն ուղղված ջանքերին ու նախաձեռնություններին:
Դեսպան Սուլեյմանը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի ընդլայնմամբ և տարբեր բնագավառներում գործակցության զարգացմամբ: Հանդիպմանը խոսվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման և փոխգործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների մասին:
Ընդգծվել է գործարար շփումների ակտիվացման կարևորությունը: Մասնավորապես առանձնացվել են բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության և կենսատեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, սննդի արտադրության և անվտանգության ոլորտները, ինչպես նաև կրթական ոլորտում համագործակցությանը: