Բացել լրահոսը Փակել լրահոսը
6cdff051723b7ccd911b1f56dd937e90
A A
Հասարակություն

Կաթի արտադրամասի բեռնատարը վրաերթի է ենթարկել նույն արտադրամասի աշխատակցուհուն, ով տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։  Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի վերջնամասում՝ գաջի գործարանի հարակից տարածքում, Ford մակնիշի ավտոմեքենան, որը օգտագործվում է որպես կաթ տեղափոխելու ցիստեռն, վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ոստիկանները պարզել են, որ վրաերթի հետևանքով մահացածը Սյունիքի մարզի բնակիչ Լիլիթ Մկրտումյանն էր, ով աշխատում էր վրաերթի վայրի հարևանությամբ գործող կաթի կոմբինատում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։