Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանին: 

 

Ուղերձում, մասնավորապես, ասված է. 

 

«Ամենապատիվ Հոգևոր Տեր,

 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք ընտրվելու կապակցությամբ:

 

Մեծ է Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դերը մեր ժողովրդի հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման գործում:

 

Վստահ եմ, որ Ձեր գահակալության շրջանում ևս Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը կշարունակի գործադրել ամեն ջանք՝ ի նպաստ համայն հայության առջև ծառացած բազմաթիվ խնդիրների հաղթահարման: 

 

ՀՀ կառավարությունն իր հերթին նույնպես աջակից կլինի Ձեզ այս և աստվածահաճո այլ նախաձեռնություններում:

 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր բարձր հոգևոր առաքելության մեջ»: