Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աճյուն
A A
Պաշտոնական

Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ Արցախի ԱԻՊԾ

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
 
Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
 
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1669 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։