Բացել լրահոսը Փակել լրահոսը
16323781679306
A A
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիկարագուայի արտաքին հարաբերությունների նախարարի հետ

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիկարագուայի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը նշել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների, մասնավորապես՝ Նիկարագուայի հետ հարաբերությունները զարգացնելու առնչությամբ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է համապատասխան իրավական դաշտի ստեղծումը, ինչպես նաև քաղաքական երկխոսության ակտիվացումը։

Հայաստանի և Նիկարագուայի արտգործնախարարներն ընդգծել են նաև միջազգային կառույցներում հայ-նիկարագուական համագործակցությունը խորացնելու կողմերի հետաքրքրվածության մասին։