Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՊԾ
A A
Պաշտոնական

Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:

Արցախի ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։