Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ղազինյանը դեռ 36 անգամ էլ պետք է առաջադրվի, սա դեռ 4-րդն էր․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ այսօր ևս չընտրեցին։ Արդեն չորրորդ անգամ ընդդիմությունն առաջադրում է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն իշխանականները նրան չեն ընտրում։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստում ասաց, որ ընդդիմությունը կարող էր խնդրի լուծման համար քայլ անել և անընդհատ ոչ թե նույն թեկնածուին առաջադրեր, այլ քննարկեր թեկնածուի փոփոխման հարցը։

«Օրենքի պահանջով, եթե տեղակալի ընտրությունը չի հաջողվում, 5 օրվա ընթացքում պարտավոր ենք դրան նորից անդրադառնալ։ Պարոն Ղազինյանն իր հարցազրույցում ասաց, որ 40 անգամ պետք է առաջադրվի, այսօր 4-րդ անգամ է և պատրաստ պետք է լինենք ևս 36 անգամի», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ սա հանձնաժողովի աշխատանքին չի խանգարում, քանի որ այն արդեն ձևավորված է և կարող է ցանկացած խնդիր դնել, օրակարգ ձևավորել և լուծումներ գտնել։