Արամ Հակոբյանը միավորներով հավասարվեց Հայկ Մարտիրոսյանին. 4th Sharjah Masters
Աջակցիր «Ա1+»-ինԱրաբական Միացյալ Էմիրություններում շարունակվող շախմատի 4th Sharjah Masters մրցաշարում այսօր կայացան 5-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատիստ Արամ Հակոբյանը սևերով հաղթեց ալժիրցի Բիլել Բելաշենեին, իսկ Կարեն Հարությունյանը սպիտակներով սպիտակներով առավելության հասավ ուկրաինացի Օլեգ Ռոմանիշինի նկատմամբ: Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց ուզբեկ Նադիրբեկ Յակուբոևի հետ:
Հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 6 շախմատիստ, որոնք ունեն 4-ական միավոր: Արամ Հակոբյանն այսօրվա հաղթանակից հետո վաստակեց 3 միավոր և հավասարվեց Հայկ Մարտիրոսյանին: Նրանք առայժմ բաժանում են 12-26-րդ տեղերը: Կարեն Հարությունյանը 2,5 միավորով զբաղեցնում է 35-րդ տեղը:
Հիշեցնենք, որ 4th Sharjah Masters մրցաշարին մասնակցում են 28 երկրների 60 շախմատիստ, որոնցից 44-ը գրոսմայստեր են: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 փուլով: