Բացել լրահոսը Փակել լրահոսը
1400063013444419123641784
A A
Քաղաքականություն

Նոր տարածաշրջանային պայմաններն անհրաժեշտ են դարձնում փոխադարձ կապերի ամրապնդումը․ Իրանի նախագահ

Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին: 

Ինչպես հայտնում է «Թասնիմ» գործակալությունը, Փաշինյանին ուղղված խոսքում Իրանի ղեկավարը կարևորել է Թեհրանի և Երևանի միջև փոխադարձ կառուցողական հարաբերությունները, որոնք վերջին տարիներին քանակական և որակական աճ են գրանցել:  

Նա նկատել է նաև, որ երկու հարևան երկրի լայն հնարավորությունները և նոր տարածաշրջանային ու միջազգային պայմաններն անհրաժեշտ են դարձնում փոխադարձ կապերի ամրապնդումը, երկկողմ համաձայնագրերի իրագործմանն ուղղված ջանքերը, փոխգործակցության ուղիների որոնումը և տարբեր ասպարեզներում կապերի խորացումը:

Ռայիսին ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի նոր կառավարությունները կարող են նշանակալի ձեռքբերումներ ունենալ նոր դարաշրջանում, նպաստել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը և գործել ի շահ երկու բարեկամ ժողովուրդի:

Կարևորելով Իրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակն ընդլայնելու անհրաժեշտությունը՝ Ռայիսին նշել է. «Տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, տրանսպորտի և ֆինանսական համագործակցության հարցերով մասնագիտական աշխատանքային խմբի ստեղծումը կարող է խթան և բեկումնային կետ դառնալ երկու երկրի հարաբերությունների զարգացման գործում»: