Բացել լրահոսը Փակել լրահոսը
իրան խոսնակ
A A
Քաղաքականություն

Հարևանների տարածքային ամբողջականությունը մեզ համար ավելի կարևոր է, քան որևէ այլ բան․Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Ղաթիբզադեն անդրադարձել է  ադրբեջանցիների կողմից դեպի Հայաստանում իրանական մեկենաների մուտքի հետ կապված խոչընդոտներին։

 Pars Today-ի հայերեն բաժնի հաղորդմամբ՝ նա  ասել է. «Հարևան երկրների տարածքային ամբողջականությունը մեզ համար ավելի կարևոր է, քան որևէ այլ բան, և մենք կարծում ենք, որ տարածաշրջանային համագործակցությունը խաղաղության և կայունության հիմքն է: Այն, ինչ հիմա կատարվում է, պետք է վերածվի կոլեկտիվ համագործակցության, և մենք փորձում ենք հեշտացնել Բաքու-Երևան պայմանավորվածությունները, և միակ ճանապարհը կոնսենսուսի ճանապարհն է»:

Նա հավելել է. «Իրանը հարևան երկրների զարգացումը համարում է իր սեփական զարգացումը: Բոլոր հարևանները պետք է իմանան, որ զարգացման և խաղաղության ու կայունության ուղին կոլեկտիվ ճանապարհ է»:

Ի դեպ, Իրանի արտգործնախարարը վաղը կմեկնի Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: