Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 17.09.
A A
Սպորտ

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթեց մեկնարկում, մյուսները միավոր կորցրին. Sharjah Masters

Միացյալ Արաբական Էմիրություններում այսօր մեկնարկած շախմատի Sharjah Masters մրցաշարին մասնակցում են նաև Հայաստանի երեք ներկայացուցիչներ:

Կայացած առաջին տուրում Հայկ Մարտիրոսյանը հաղթեց իրանցի Ջավադ Ալավիին: Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի խաղաց եգիպտացի գրոսմայստեր Բասեմ Ամինի հետ, իսկ ահա Արամ Հակոբյանը պարտվեց թուրք Մերտ Էրդողդուին:

Այս տարի մրցաշարին մասնակցում են 28 երկրների 60 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 44 գրոսմայստեր: Այն բաղկացած է 9 տուրից և կավարտվի սեպտեմբերի 25-ին: