Բացել լրահոսը Փակել լրահոսը
aram_g_sargsyan_copy-770x510
A A
Քաղաքականություն

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը դիմում է ՀՀ նախագահին

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը դիմում է  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին․ 

 

Դիմում-հայտարարությունը՝ ստորև՝

ՀԴԿ-ն ստիպված է դիմել Ձեզ՝ արձագանքելու ԱԺ-ում ՀՀ վարչապետ Ն․Փաշինյանի հնչեցրած վտանգավոր հայտարարություն-բացահայտումներին, որոնք կարիք ունեն լրջագույն քննության, պատկան մարմինների կողմից դրանց պետք է տրվի պետական, իրավաքաղաքական գնահատական՝ համաձայն ՀՀ գործող օրենքների և սահմանադրության:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թ. դեկտեմբերին ունեցել է պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ տարածքի որոշակի հատվածներ Գորիս-Կապան միջպետական մայրուղու հատվածում հանձնվել են Ադրբեջանին՝ համաձայն վաղուց արդեն գոյություն չունեցող ԽՍՀՄ վարչատարածքային ինչ-ինչ բաժանումների, բայց իր պայմանավորվածությունների համաձայն՝ ՀՀ տրանսպորտային միջոցները և բեռները պետք է Ադրբեջանին փաստացի տրված հատվածներով «անխափան տարանցում» ունենային, իրենք «չեն ֆիքսել», որ նման անխափան տարանցում պետք է լինի նաև օտարերկրյա բեռների համար, ուստի այս տրամաբանությամբ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Իրան բեռնաշրջանառությանը՝ առավել սեղմելով Հայաստանի շրջափակման օղակը:

ՀԴԿ-ն  նշում է, որ տեղի է ունեցել ՀՀ սահմանների ապօրինի փոփոխություն, խախտվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, Հայաստան-Ադրբեջան սահմանները Սյունիքում համապատախանեցվել են ԽՍՀՄ ինչ-որ տարիների  որոշումների հենքի վրա, որոնք որևէ միջազգային-իրավական ուժ ունենալ չեն կարող: Այս ամենը կատարել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն.Փաշինյանը միանձնյա գրավո՞ր, թե՞ բանավոր  պայմանավորվածությունների հենքի վրա՝ ի խախտումն ՀՀ սահմանների մասին օրենքի և վերազանցելով իր պաշտոնեական լիազորությունները, չունենալով դրա համար որևէ իրավասություն: Առ այսօր պարզ չէ, ում հետ է բանակցել և ստորագրել Ն.Փաշինյանը նման անիրավաչափ փաստաթուղթ, ուստի ակնկալում ենք հետագա բացատրություններ և հրապարակային օրինական գործունեություն:

ՀԴԿ-ն դիմում ՀՀ նախագահ Արմեեն Սարգսյանին, որը    Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն՝ պետության գլուխն է, ուստի ի պաշտոնե պարտավոր է հետևել Սահմանադրության պահպանմանը՝ լինելով անաչառ, առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով:

Պահանջում ենք` Ձեզանից ուսումնասիրել ՀՀ վարչապետի հիշյալ գործողությունների իրավաչափությունը, գնահատական տալ դրամնց՝ ըստ ՀՀ գործող օրենսդրության։ Ակնկալում ենք հայաստանյան  քաղաքական  շահագրգիռ ուժերի աջակցությունը, եթե ՀՀ նախագահը իրացնի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները՝  վերականգնելու ՀՀ օրինական սահմանները, թույլ չտալով դրանց ապօրինի որևէ փոփոխություն: