Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ինչ փաստաթուղթ է հանձնել Մոսկվան Երեւանին եւ Բաքվին․ Ստյոպա Սաֆարյանը՝ վերջին զարգացումների մասին (տեսանյութ)

 ՀԱՊԿ-ից լուրջ ակնկալիքներ պետք չէ ունենալ, նույնիսկ  եթե երեկվանից Հայաստանն է ստանձնել նախագահությունը։  Ասում է  ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։  Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ը տարածաշրջանում իրեն լավագույնս չի դրսևորել։

Վերլուծելով քաղաքական զարգացումները՝  քաղաքագետը նշում է՝  ռուսական միջնորդության վերաբերյալ սխալ հաշվարկ է կատարվել։ Հայաստանում էլ  վերջին 3 տասնամյակում, այնպես էլ վերջին 3 տարիներին, չի ստեղծվել սպառնալիքների կանխատեսման և կառավարման համակարգ․ սրանով են նաեւ պայմանավորված Սյունիքում  եւ Գեղարքունիքում ադրբեջանական զինվորականների  հայտնվելն ու չհեռանալը։

Քաղաքագետը չի բացառում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է ստորագրվի նոր փաստաթուղթ, քանի որ երեկ  ՌԴ ԱԳ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունից պարզ դարձավ, որ  սահմանազատման վերաբերյալ  Երևանին ու Բաքվին հանձնվել են փաստաթղթեր և սպասում են արձագանքի։

Մանրամասները տեսանյութում։