Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր
A A
Պաշտոնական

Ադրբեջանի զինուժը Արցախում խախտել է հրադադարի ռեժիմը․ վիրավոր ունենք․ ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը   Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ-ն։

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությոնը: