Բացել լրահոսը Փակել լրահոսը
hh-um-qrgorc-e-harucvel-rusast-n158799-1
A A
Հասարակություն

Ռուսական ORSIS ընկերությունը կրկին զենք կմատակարարի Հայաստանին․ ընթանում են բանակցություններ

Ռուսական ORSIS ընկերությունը կրկին զենք կմատակարարի Հայաստանին. ընթանում են մի շարք նախապայմանագրային բանակցություններ․ այս մասին

«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ORSIS ընկերության գլխավոր դիզայներ Մաքսիմ Բայմետովը:

««Բանակ-2021» ցուցահանդեսին ընկերության ղեկավարությունը հանդիպել է հայկական ռազմական գերատեսչության պատվիրակությանը`պաշտպանության նոր նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ: Մեր գործընկերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ORSIS զենքի ամբողջ շարքի, այդ թվում՝ առաջադեմ մոդելների նկատմամբ: Այսօր Երևանի հետ ընթանում են մի շարք նախապայմանագրային բանակցություններ, և կարելի է ասել, որ ORSIS-ը հայկական կողմի հետ համագործակցությամբ նոր, դրական էջ է բացել»,-ասել է Բայմետովը:

Նշենք, որ ORSIS ընկերությունը տարիներ շարունակ ընկերությունը զենք, փամփուշտներ ու օպտիկա է մատակարարել, իսկ հետո հայտնվել էր «Հայաստանի ԶՈւ–ի մատակարարների սև ցուցակում»։