Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբինյան
A A
Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը կղեկավարի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը

Այսօր Ազգային ժողովի խորհուրդը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ, արտահերթ նիստ է գումարել:

Նիստի ընթացքում հաստատվել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը կղեկավարի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության կազմում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված են խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը։

 
 

«Հայաստան» խմբակցությունից պատվիրակության կազմում է ընդգրկվել Արմեն Գևորգյանը։

Փոխարինող կազմում կլինեն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը, «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը։