Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Փաշինյանը Ռահմոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստան այցի շրջանակներում առաձնազրույց է անցկացրել նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը կարևորել են տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, ինչը կնպաստի Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ։

 

Հանդիպումից հետո ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ լուսանկարահանվել են։                      

ՀՀ վարչապետը սեպտեմբերի 16-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։ 

Սեպտեմբերի 17-ին վարչապետը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։