Բացել լրահոսը Փակել լրահոսը
_T014580
A A
Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Դուշանբե

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետին դիմավորեցին Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռոսուլզոդան և Արտաքին գործերի փոխնախարար Ամիրխոն Կուրբոնզոդան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։ Սեպտեմբերի 16-ին նախատեսվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Սեպտեմբերի 17-ին վարչապետ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։