Բացել լրահոսը Փակել լրահոսը
001
A A
Պաշտոնական

Ռուստամ Բադասյանը երկօրյա այցով Մոսկվայում է

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երկօրյա աշխատանքային այցով գտնվում եմ Մոսկվայում` քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ու հարկային մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

 
Այցի շրջանակում այսօր հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ։
 
Քննարկել ենք մաքսային ոլորտում Հայաստան-Ռուսաստան և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հարցեր, մասնավորապես՝ անդրադարձել ենք ԵԱՏՄ շրջանակում մինչև ապրանքների բացթողումը և բացթողումից հետո մաքսային արժեքի նկատմամբ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման, վարչարարության ավելի արդյունավետ իրականացման նպատակով հետագա համատեղ քայլերի ձեռնարկմանը»: