Բացել լրահոսը Փակել լրահոսը
dj.thumb
A A
Քաղաքականություն

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երասխ է այցելել

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից Բաքու մեկնելուց առաջ Երասխ է այցելել: Նա այդ մասին գրել է թվիթերյան իր էջում:

«Երասխ այցելությունը լավ պատկերացում է տալիս, թե որքան մոտ են Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական դիրքերը։ Կարևոր է սահմանին թուլացնել լարվածությունը` բանակցություններում մթնոլորտը բարելավելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել դրան»,- «Թվիթեր»-ում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։