Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկնքից երեք խնձոր ընկավ

Մշակույթ
5005e22e77f5edd669fd515792d90530

Ամփոփվեցին Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության և բարբառի 2-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները:

Ժողովրդական բանահյուսությունը Հովհաննես Թումանյանի հոգածության առարկան էր: Գավառից գավառ, գյուղից գյուղ շրջելով` նա խնամքով գրի էր առնում ժողովրդական բառն ու բանը, մշակում ու գեղարվեստական արժեքների ձևով վերադարձնում ժողովրդին:

Եվ եթե ժամանակին Թումանյանն էր հյուրընկալվում հեքիաթասացներին, ապա այսօր մեծ գրողի հարկի տակ հավաքվեցին Հայաստանի մարզերից, ինչպես նաեւ Արցախից ու Սփյուռքից մեր հայրենակիցները, ովքեր ոչ միայն սիրում են հեքիաթ պատմել այլ նաև կարողանում են պատմել տարածաշրջանի կամ նախնիների ծննդավայրի բարբառներով:

Տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքերով` մրցույթ-փառատոնի առաքելություն է վերականգնել հեքիաթասացությունն ու մոռացությունից փրկել հայոց բարբառները:

Հաղթողներին դրամական պարգևներ էին սպասվում: Բայց, քանի որ բոլոր մասնակիցներն էլ շատ պատկերավոր պատմեցին, ժյուրիի համար բավական բարդ էր որեւէ մեկին նախապատվություն տալը, ու դրամական մրցանակներ շնորհվեցին բոլոր մասնակիցներն: