Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մինսկի խմբի օրակարգում մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը․ ԱՄՆ դեսպան (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ և այն մնում է    ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում, այսօր ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը։

« Մենք համապարփակ լուծման անհրաժեշտություն ենք տեսնում, որի համար պետք է ընթանան բանակցություններ, և դա շատ կարևոր ճանապարհ է՝ լուծելու ծագող տարբեր լարվածությունները, որ հատկապես տեսնում ենք սահմանամերձ շրջաններում։ Մինսկի խմբի օրակարգում մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սա է ամերիկյան կողմի դիրքորոշումը»,-ասել է նա։

 

Այսօր նշվում է Ժողովրդավարության միջազգային օրը։ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մասնակցում էր  Հայաստանում բարեվարքության նախագծի գործարկման միջոցառմանը։ Այս նախագծի նպատակն է Հայաստանին օգնել կոռուպցիայի դեմ պայքարում։