Բացել լրահոսը Փակել լրահոսը
242079556_1475799462800567_8490540999698785604_n (1)
A A
Պաշտոնական

Սյունիքի մարզպետն ընդունել է ԱՄՆ նորանշանակ փոխդեսպանին

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպան Չիպ Լեյթինենին, հայտնեցին Սյունիքի մարզպետարանից:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ փոխդեսպանին ուղեկցել են դեսպանատան ռազմական կցորդը և քաղաքական ու տնտեսական գրասենյակի ղեկավարը, որոնք նույնպես նոր են նշանակվել:

 

Փոխդեսպան Լեյթինենի խոսքով՝ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ցանկությունն էր, որ իրենց առաջին այցը Հայաստանում սկսեն Սյունիքից՝ կարևորելով դեսպանատան աշխատանքի տեսանկյունից այս մարզի առաջնահերթություն լինելը:

ԱՄՆ փոխդեսպանը ցանկություն է հայտնել տեղում ծանոթանալու կացությանն ու հասկանալ՝ ինչպես կարող են շարունակել աջակցել ժողովրդավարական ու տնտեսական զարգացումներին, ինչպես նաև տեղեկանալ անվտանգային խնդիրների մասին:

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն էլ ներկայացրել է հետպատերազմյան շրջանում մարզում ստեղծված իրավիճակը, մարզի ղեկավարության ու բնակչության մտահոգությունները, խնդիրները, որոնց առնչվում են՝ պայմանավորված սահմանային նոր վիճակով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգությանը, ճանապարհներին ու երթևեկությանը, տնտեսական և այլ խնդիրներին առնչվող հարցեր:

Մարզպետը հետագա ակտիվ համագործակցության պատրաստակամություն է հայտնել, ու քանի որ խոսք է եղել USAID-ի կողմից մարզում իրականացված ծրագրերի մասին՝ հույս է հայտնել, որ դրանք շարունակական կլինեն։