Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մակրոն
A A
Հասարակություն

Էմանուել Մակրոնը հայատառ գրառում է կատարել

Երևան ժամանեց Ֆրանսիայի կողմից ուղարկված #COVID19 պատվաստանյութի 25 000 դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը։
 
Ֆրանսիան #Հայաստանի ?? կողքին է ՝ համաճարակին դիմագրավելու նպատակով:
Հայաստանին 200 000 դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին օգոստոսի 3-ին հայտնել էր Նախագահ Էմանուել Մակրոնը:
20210914_011013.jpg (3.83 MB)
 
ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և գալիք շաբաթների ընթացքում:
 
«Այս մասին հայատառ գրառում է կատարել նաև ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը․ 
 
Ինչպես և խոստացել էի նախորդ տարվա օգոստոս ամսին, 25 000 դեղաչափ պատվաստանյութի առաջին խմբաքանակն այս երեկո կհասնի մեր հայ բարեկամներին։
 
Համերաշխությունը գործողության մեջ COVID-19 համավարակի դեմ պայքարում»։