Մեր կորցրած ամեն մի օրը դառնում է մեզ համար ճակատագրական․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
«Ապրելու կուսակցություն»-ը կմասնակցի հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ ։ Կուսակցությունը թեկնածուներ է առաջադրել հինգ համայնքներում՝ Գյումրի, Դիլիջան, Տեղ, Տաթև, Մեղրի։
«Հանրության հետ այսուհետ պետք է խոսել բացառապես աշխատանքի միջոցով։ Մենք արձանագրում ենք, որ աշխատանքի միջոցով։ Ըստ էության՝ մենք այլևս հապաղելու ժամանակ չունեք և մեր կորցրած ամեն մի օրը դառնում է մեզ համար ճակատագրական, ինչի մասին վկայում են վերջին ամիսների իրադարձությունները»,- ասաց կուսակցության համահիմնադիր, նախագահ Մանե Թանդիլյանը։
Նա բացատրեց՝ ինչու է նորաստեղծ կուսակցությունը որոշել մասնակցել ՏԻՄ ընտրություններին․ «Միայն ուժեղ համայնք է կարողանալու ապահովել կայուն և զարգացող պետության հեռանկար։ Ուժեղ համայնք է իրականում պետության հիմնասյունը։ Ահա այս տեսլականով է կուսակցությունը մասնակցում ՏԻՄ ընտրություններին»։
Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը կարեւորեց հատկապես Սյունիքի մարզում ընտրությունները եւ բնակչության անվտանգության խնդիրը։
Մանրամասները՝ տեսանյութում