Բացել լրահոսը Փակել լրահոսը
73373_b
A A
Պաշտոնական

Հրդեհ Արա լեռան լանջին․ հրդեհաշիջմանը մասնակցում է Եղվարդի 20 բնակիչ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Եղվարդ քաղաքի 20 բնակիչ։