Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert (6)
A A
Սպորտ

«Ալաշկերտը» արդեն Թել-Ավիվում է

Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտն» արդեն ժամանել է Իսրայելի Թել-Ավիվ քաղաք։ Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը։ Ըստ աղբյուրի՝ մեր թիմը կհանգրվանի տեղի «Շերատոն» հյուրանոցում։

Վաղը «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում կհանդիպի Թել-Ավիվի «Մաքաբիի» հետ:

Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 18։30-ին: «Ալաշկերտն» հանդես է գալիս Կոնֆերենցիաների լիգայի A խմբում, որտեղ ընդգրկված են նաև Ավստրիայի ԼԱՍԿ-ն ու Ֆինլանդիայի ՀԻԿ-ը: