Բացել լրահոսը Փակել լրահոսը
130921KamoVardanyanNerkayacum
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը հրամկազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն հրամկազմին ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կամո Վարդանյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը հաջողություններ է մաղթել Կամո Վարդանյանին ծառայության մեջ և երախտագիտություն հայտնել նախկին պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին զինված ուժերում երկարամյա ծառայության համար՝ կարևորելով նրա նշանակալի ավանդը Հայրենիքի պաշտպանության գործում:

Հանդիպմանը, որին ներկա էր նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քննարկվել են բանակաշինության հետ կապված հարցեր: