Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայկ Կոնջորյանը՝ ադրբեջանցի զինվորականների կողմից Գորիս-Կապան մայրուղում տեղադրված անցակետի մասին (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը  չունի հարցի պատասխանը՝  ինչու են ադրբեջանցի ոստիկանները  Գորիս- Կապան մայրուղում տեղադրել անցակետ և ստուգում իրանական բեռնատարները։ Աժ-ում լրագրողներին որեւէ  կերպ չհաջողվեց ստանալ ուրիշ պատասխան, քան չկա այլ տեղեկատվություն,  բացի ԱԱԾ  հայտարարությունից։

Հայկ Կոնջորյանը տեղեկացրեց, որ  ընդդիմադիրներն  առաջարկել են   ԱԺ փակ քննարկում անցկացնել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ և, եթե կլինի հանդիպում, ապա բոլոր պատգամավորները հնարավորություն կունենան տալ իրենց հետաքրքրող հարցերը։

Լրագրողներից մեկի հարցին, որ  ՀՀ  անկախության 30 ամյակը ինչպես ենք տոնելու, եթե հակառակորդը մտել է մեր սուվերեն տարածք, իշխանական խմբակցության ղեկավարը նշեց, որ անցնելով ծանր ժամանակներ, պետք է ուժ գտնենք  կանգնելու և շարունակելու պայքարը ու նման միջոցառումներով իմաստավորենք մեր անկախությունը։

Զոհված զինծառայողների հարազատները դեմ են անկախության տոնը գունագեղ տոնակատարությամբ նշելուն,- հիշեցրին լրագրողները։  

Հայկ  Կոնջորյանը   կարծիքով՝  «հարցը որոշ հայտնի շրջանակներ փորձում են դարձնել քաղաքական շահարկումների առարկա»։

Իսկ թե ինչու Արցախի անկախության տոնը այդպես գունագեղ չնշվեց՝ հարցին՝ խմբակցության ղեկավարը պատասխանեց՝ այդ հարցը պետք է տալ Արցախի իշխանություններին։