Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանցիները ոստիկանական կետ են տեղադրել, ինչը փաստում է, որ պայմանավորվածություններ են եղել (տեսանյութ)

ԱԺ այսօրվա նիստի ժամանակ «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը նշեց, որ մեր հայրենիակիցները այս պահին էլ երթևեկում են Կապան-Գորիս ճանապարհով, ինչը շատ ռիսկային է։

«Կարո՞ղ եք ասել՝ այնտեղ ի՞նչ է կատարվում, այս պահին արդյո՞ք ապահով է մեր հայրենակիցների համար այդ ճանապարհով անցնելը»,-հարց ուղղեց Աննա Գրիգորյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

«Հարցը վերաբերում է անվտանգությանը ու եթե ավել բան լիներ եթերով ասելու, կասեի»,-արձագանքեց Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ իրենք տեղեկատվություն տրամադրելու առումով բաց են։

«Երբ ասում եք՝ բաց ենք մեր ժողովրդի առաջ՝ այդ դուք եք, որ բանավոր համաձայնությունների ներքո, բոլորիցս գաղտնի այդ շրջանները՝ Կովսականը և Սանասարը, հանձնել եք Ադրբեջանին։ Այսօր ադրբեջանցիները ոստիկանական կետ են դրել ճանապարհին և այստեղ պոստֆակտում հասկանում ենք, որ հավանաբար ինչ-որ պայմանավորվածություններ են եղել։ Ի վերջո, որպես ԱԺ նախագահ, այս ճանապարհով երթևեկող քաղաքացիներին որևէ բան չունե՞ք ասելու»,-նկատեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։