Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երեւանում մեքենա է պայթել

Սեպտեմբերի 12-ին, ժամը 19։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ  «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Կ․) տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Մասամբ այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկի երեսպատումը և վնասվել ավտոմեքենան։  

Վարորդը դաստակի շրջանում այրվածք է ստացել։ Տուժածին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։