Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat 11.09.
A A
Սպորտ

«Արարատը» հաղթեց «Ալաշկերտին», իսկ «Նորավանքն» ու «Նոան» ոչ-ոքի խաղացին

Ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2021/22թ առաջնությունում այսօր կայացան 6-րդ տուրի առաջին երկու հանդիպումները:

Մեկնարկային խաղում մրցաշարի նորեկ «Նորավանքը» Չարենցավանում ոչ-ոքի` 1:1 խաղաց «Նոայի» հետ: Հյուրերը խաղի հաշիվը հավասարացրել են խաղավերջում, մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին:

Հայաստանի գավաթակիր «Արարատը» իր հարկի տակ ընդունեց հանրապետության չեմպիոն «Ալաշկերտին»: Տանտերերի խփած երեք գոլերին հյուրերը պատասխանեցին երկուսով` 3:2: «Արարատը» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով, քանի որ 72-րդ րոպեին դաշտից հեռացվեց դուբլ ձևակերպած Սերժ Դեբլեն:

Այս հաղթանակից հետո արարատցիները վաստակեցին 15 միավոր և հավասարվեցին աղյուսակը գլխավորող «Արարատ-Արմենիային», որը վաղը պետք է խաղա «Վանի» հետ: «Ալաշկերտը» կրեց երրորդ պարտությունը ընթացիկ առաջնությունում և այժմ մեկ միավորով զբաղեցնում է նախավերջին 9-րդ տեղը: «Նորավանքը» և «Նոան» վաստակել են 4-ական միավոր և այժմ բաժանում են 7-8-րդ հորիզոնականները: