Բացել լրահոսը Փակել լրահոսը
աճյուն զինծառայողի
A A
Պաշտոնական

Ջաբրայիլի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1663 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։