Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միքայել Արզումանյան
A A
Պաշտոնական

Միքայել Արզումանյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ մարտական կառավարման կենտրոնում  2020թ-ի հոկտեմբերի 26-ին ներկայացրել էր իր կողմից ստորագրված հրամանագրերը, որոնց համաձայն, կապված մարտական խնդիր կատարելու ժամանակ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանի վիրավորվելու փաստի հետ, վերջինս ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, իսկ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել էր  նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանը: