Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն Սիմոնյան
A A
Հասարակություն

Հայաստանը միացել  է ահաբեկիչների դեմ պայքարի համաշխարհային օրակարգին․ Ալեն Սիմոնայան

9-րդ ամսվա 11-րդ օրն ահաբեկչություն իրականացնողներին չհաջողվեց կոտրել 911 ծառայության հանդեպ քաղաքացիների վստահությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«20 տարի առաջ ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերերի պայթեցումից զոհվեց շուրջ 3000 մարդ:

 

Հետահայաց կարող ենք արձանագրել, որ Ամերիկայի դեմ իրագործած ահաբեկչական ակտի կազմակերպիչների գաղափարական նպատակը տապալվեց։ 9-րդ ամսվա 11-րդ օրն ահաբեկչություն իրականացնողներին չհաջողվեց կոտրել 911 ծառայության հանդեպ քաղաքացիների վստահությունը։

Միացյալ Նահանգների ահաբեկչական դեպքերից հետո էլ՝  ցավոք  ականատեսն ենք բազմաթիվ ահաբեկչությունների, անդառնալի մարդկային կորուստների։

Հայաստանը  միացել  է ահաբեկիչների դեմ պայքարի և աշխարհն առավել անվտանգ դարձնելու համաշխարհային օրակարգին։ Համընդհանուր չարիքի կանխարգելումն ու կանխումն առաջնահերթություն է։ Խոնարհվում ենք մարդկությանը պատուհասած աղետի անմեղ զոհերի հիշատակին»,-ասված է գրառման մեջ։