Բացել լրահոսը Փակել լրահոսը
241730687_6129187883817846_2826343499424606525_n
A A
Քաղաքականություն

Մակունցը կոնգրեսական Ջեքի Սփիրին ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում ունեցավ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփիրի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
 
Դեսպան Մակունցը ներկայացրեց Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծեց 44-օրյա պատերազմին հաջորդած առաջնահերթ հումանիտար խնդիրների լուծման հրատապությունը:
 
Այդ կապակցությամբ դեսպանն ընդգծեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
 
Զրուցակիցները կարևորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: