Բացել լրահոսը Փակել լրահոսը
առուշ
A A
Քաղաքականություն

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը չփոխվեց։ Դատարանը խորհրդակցական սենյակից դուրս եկավ՝ հրապարակելով փաստաբանների միջնորդության վերաբերյալ որոշումը։ Նրանք առաջարկում էին կալանքը փոխարինել գրավով։ Առուշանյանը կմնա կալանավորված։

Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։