Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռազմիկ Թևոնյան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արարատի մարզպետը՝ իր հրաժարականի ու «Տիգրանաշենի հանձնման» մասին

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն իր հրաժարականի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։ Դրանում ասվում է․

Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել:

Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից:

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյան