Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mesi
A A
Սպորտ

Լիոնել Մեսին գերազանցեց ֆուտբոլի արքա Պելեի ռեկորդը

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական փուլի 10-րդ տուրի խաղում 3:0 հաշվով հաղթեց Բոլիվիայի ընտրանուն: Բոլոր երեք գոլերն էլ հեղինակեց Լիոնել Մեսին:

Այդպիսով, արգենտինացիների ավագը սահմանեց նոր ռեկորդ հարավամերիկյան հավաքականների համար: Նրա խփած երրորդ գնդակը թվով 79-րդ էր Արգենտինայի հավաքականի կազմում: Այդ ցուցանիշով Լիոնել Մեսին շրջանցեց ֆուտբոլի արքա Պելեին, որը Բրազիլիայի ընտրանու կազմում խփել է 77 գոլ:

Այս հաղթանակից հետո Արգենտինայի հավաքականը վաստակեց 18 միավոր և շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում: Այն գլխավորում է Բրազիլիայի ազգային թիմը, որը 8 խաղում տարել է 8 հաղթանակ և այժմ 24 միավորով վստահորեն գտնվում է 1-ին հորիզոնականում:

Հարավային Ամերիկայի գոտուց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ են մտնում առաջին չորս տեղերը գրաված թիմերը: