Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մոսկվան ուշադիր հետևում է. Զախարովա (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին, հայ-ադրբեջանական հարաբերություններին: Նա ընդգծել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանում և Ադրբեջանում հաշտության պայմանագրի կնքման, ԼՂ կարգավիճակի որոշման խնդրի շուրջ քննարկումներին:

«Ցավոք, կողմերի միջև պահպանվում են քաղաքական հարցերի շուրջ սկզբունքային տարաձայնությունները, ուստի տվյալ փուլում առաջնային ենք համարում 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների աներկբա կատարումը և, իհարկե, առաջին հերթին դա վերաբերում է կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը, մարդասիրական հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաարգելափակմանը և հույս ունենք, որ տվյալ քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական կապերի և վերջնական քաղաքական կարգավորման համար»,-ասել է Զախարովան: