Բացել լրահոսը Փակել լրահոսը
1062768
A A
Պաշտոնական

Արցախի նախագահը ՊԲ հրամանատարի հրաժարականի դիմում չի ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի հրաժարականի դիմում չի ստորագրել: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:

Մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը պաշտոնից ազատման դիմում է գրել և նրան փոխարինելու է ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը: