Բացել լրահոսը Փակել լրահոսը
241649454_2976264932614301_5123574628194250848_n
A A
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպել է Սերբիայի ԱԺ նախագահ Իվիցա Դաչիչի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպեց Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Իվիցա Դաչիչի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
 
ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով` Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Սերբիայի հետ միջխորհրդարանական համագործակցությանը: Նա վստահեցրեց, որ 8-րդ գումարման ԱԺ Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի վերաձեւավորումից հետո համագործակցությունն ու ակտիվ շփումները կշարունակվեն` նպաստելով երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանը: Միջպետական եւ միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացման գործում կարեւորվեցին փոխայցերը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ ողջունում է Հայաստանում Սերբիայի դեսպանություն բացելու որոշումը, ինչը նոր խթան կլինի հայ-սերբական հարաբերությունների զարգացման եւ հետագա համագործակցության համար: Մտքեր փոխանակվեցին միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության վերաբերյալ:

Կողմերը մանրամասն անդրադարձան հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ:

Սերբիայի ԱԺ նախագահ Իվիցա Դաչիչը վերահաստատեց իր երկրի պատրաստակամությունը` բոլոր ասպարեզներում խորացնելու եղբայրական Հայաստանի հետ համագործակցությունը, այդ թվում` խորհրդարանների միջեւ գործընկերային կապերը ամրապնդելու միջոցով: Նա շեշտեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հանդիպման ավարտին ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը վերահաստատեց Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց կատարելու` Սերբիայի խորհրդարանի նախագահ Իվիցա Դաչիչին ուղղված հրավերը: