Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_0153
A A
Պաշտոնական

Պահեստազորի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ․ ՊՆ

Զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով զորամիավորումներից մեկի շարքերը համալրած պահեստազորի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Մինչ հրաձգության անցնելը նրանք հրահանգավորվել են կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն՝ գերազանց կատարելով առաջադրված խնդիրները։