Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անահիտ Ավանեսյան
A A
Հասարակություն

Այլ անձանց առողջության պահպանման իրավունքին է ուղղված 14 օրը մեկ թեստ ներկայացնելու պահանջը․ Ավանեսյան

Հայաստանում իրականացվող կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումներն իրավական հիմք ունեն. Այս մասին գրառում է կատարել  ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հաշվի առնելով բնակչության շրջանում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հետ կապված հակասական մտքերը` հարկ եմ համարում նշել.

✔️ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է յուրաքանչյուր աշխատողի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, ինչպես նաև քաղաքացու առողջության պահպանման իրավունքը:

✔️ Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային միջոցառումները պետք է դիտարկել նաև այլ անձանց նույն իրավունքի ապահովման տեսանկյունից, և դրանք ոչ մի դեպքում չեն հանգեցնում անձի իրավունքների բացարձակ սահմանափակմանը:

✔️ Այլ անձանց առողջության պահպանման իրավունքի իրացմանն է ուղղված 14-օրյա պարբերականությամբ ՊՇՌ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, որը բխում է անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներն ու դրանց կիրառման կարգը սահմանող «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքից:

✔️ Լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման պահանջը սահմանված է Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» թիվ 1514-Ն որոշմամբ:

✔️ COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող պարտադիր սանիտարական նորմերը սահմանված են առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» 17-Ն որոշմամբ:

✔️ Հակացուցումները սահմանված են նույն հրամանում փոոխություններ կատարելու մասին նախագծով»,-գրել է նա: