Բացել լրահոսը Փակել լրահոսը
mch700
A A
Հասարակություն

Պուտինը Զինիչևին հետմահու շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևին։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով բանակի գեներալ Ե. Ն. Զինիչևին Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում (հետմահու) է շնորհվել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ դրսևորած հերոսության, խիզախության և արիության համար»,-ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զինիչը ողբերգական կերպով զոհվել է Նորիլսկում զորավարժությունների ժամանակ՝ փորձելով փրկել կինոօպերատոր Ալեքսանդր Մելնիկին: